Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում նախատեսում է զրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Այս պահին ընթանում է աշխատանք՝ այդ շփումը վերականգնելու ուղղությամբ, որը կկազմակերպվի առաջիկա շաբաթներին»,- ասել է նա France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ ձգտում է հնարավորինս արագ վերականգնել երկխոսությունը Ռուսաստանի ղեկավարի հետ։
Հունվարի 6-ին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի առաջնորդները Փարիզում ստորագրել էին հրադադարից հետո Ուկրաինայի տարածքում բազմազգ ուժերի տեղակայման վերաբերյալ հռչակագիր։
