SoFi-ն դարձել է առաջին ԱՄՆ ազգային բանկը, որը թողարկել է սթեյբլքոին թույլտվություն չպահանջող հանրային բլոքչեյնում։ Ամբողջությամբ ԱՄՆ դոլարով ապահովված SoFiUSD-ն հնարավորություն կտա SoFi բանկին հանդես գալ որպես սթեյբլքոինների ենթակառուցվածքի մատակարար այլ բանկերի, ֆինթեքների և ձեռնարկությունների համար՝ ապահովելով գրեթե ակնթարթային, մատչելի և 24/7 փոխանցումներ։
SoFiUSD-ն կօգտագործվի ինչպես կրիպտո առևտրում, այնպես էլ քարտային ցանցերի, մանրածախ վաճառողների և բիզնեսների կողմից՝ ավելի արագ և ապահով վճարումների համար։ Այն կդառնա նաև SoFi Pay-ի առանցքային բաղադրիչը միջազգային փոխանցումների և առօրյա վճարումների համար, ինչպես նաև կկիրառվի անկայուն արժույթներով երկրներում որպես դոլարով ապահովված ակտիվ՝ կցված դեբետային կամ կրեդիտային հաշիվներին։
SoFi-ի գլխավոր գործադիր տնօրեն Էնթոնի Նոտոյի խոսքով՝ SoFiUSD-ն լուծում է գումարի դանդաղ նստեցումների, մասնատված համակարգերի և պահուստների ոչ թափանցիկ մոդելների խնդիրները՝ ազգային բանկի կանոնակարգերը համադրելով թափանցիկ on-chain տեխնոլոգիայի հետ և գործընկերներին առաջարկելով ֆինանսների փոխանցման ավելի վստահելի և արդյունավետ միջոց։