
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը իր վարչական փոքրիկ խմբակով քաղաքականացրեց նույնիսկ Քրիստոսի ծնունդը։
Սա էլ 2026թ-ի ՔՊ-ի քաղաքական քարոզարշավի մեկնարկն էր.
Մոտավորապես երթին մասնակցել է 2000 մարդ, որի մի մասը համազգեստով ոստիկաններն են, մի մասը՝ քաղաքացիական հագուստով ոստիկաններ և անվտագության աշատակիցներ տարբեր ստորաբաժանումներից։
Դե մնացած մասն էլ վարչական ռեսուրսի մնացած աշխատակիցներն են։
Քրիստոնյա լինելը ստիպելով չի լինում, վարչական ռեսուրսով չի լինում»:
Աղբյուրը` Արշակ Սարգսյան