ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News
Սուրբծննդյան պատարագի ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն իր աջակցությունն ու ողջույնները փոխանցեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
«Անթիլիասի մայրավանքից եղբայրական ջերմ սիրով ողջունում ենք մեր հոգևոր եղբայրն ու ամենայն հայոց կաթողիկոսին՝ նորին սուրբ օծություն, Տեր Գարեգին երկրորդ կաթողիկոսին, եղբայրական սիրով ողջունում ենք Երուսաղեմի հայոց պատրիարք, Տեր Նուրհան արքեպիսկոպոսին, և Կոստանդնուպոլսո հայոց պատրիարք, Տեր Սահակ արքեպիսկոպոսին՝ իրենց մաղթելով եկեղեցաշեն ծառայությամբ լեցուն երկար գահականություն։
Հայրական ջերմ սիրով ողջունում ենք մեր սուրբ աթոռի թեմակալ առաջնորդ սրբազաններին, իրենց գլխավորած ազգային իշխանություններին, մեր հոգևոր դասին, մեր կրթական մշակութային, բարեսիրական և ազգային կառույցներին՝ իրենց մաղթելով երկար տարիների ծառայություն»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
—00—ԼԱ