Հալեպում այսօր՝ հունվարի 6-ին, բախումներ են սկսվել սիրիական ժողովրդավարական ուժերի ներքին անվտանգության խմբերի և սիրիական բանակի միջև․ հայտնում է տեղի հայկական «Գանձասար» պարբերականը։
«Նոր գյուղ, Շեյխ Թահա, Ճայա, Աշրաֆիէ, Շեյխ Մագուստ, Վիլլաներ, Սուլեյմենիե շրջաններում լսվում են ռմբակոծության և հրաձգության ձայներ, շենքերի վրա երևում են փամփուշտի հետքեր։
Նախագահը վերոնշյալ թաղամասերի բնակիչներին կոչ է արել փողոց դուրս չգալ»,- գրել է պարբերականը։
Ըստ «Գանձասարի»՝ բախումները մեկ ժամով դադարել են, մոտ 30 րոպե առաջ՝ վերսկսել՝ կրկին նույն շրջաններում։
Պարբերականը հայտնել է նաև, որ կա առնվազն 15 վիրավոր՝ այդ թվում երեխաներ։