Անկարա․Եվրոպան ինքը պետք է իրեն պաշտպանի


ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան կոչ է արել Եվրոպային «ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել» իր անվտանգության համար՝ Միացյալ Նահանգների պաշտպանությանը ապավինելու փոխարեն, հաղորդում է Ֆրանսպրեսը։
«Ուկրաինական պատերազմն ու Միացյալ Նահանգների փոփոխվող ռազմավարական առաջնահերթությունները Եվրոպային այլ ընտրություն չեն թողնում», – Լիսաբոնում կայացած համաժողովում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, հավելելով՝ «մենք չենք կարող մեր անվտանգությունը վստահել ուրիշներին»։

Leave a Comment