
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մարզերի բնակիչները զրկված են հեռուստատեսությամբ այլընտրանքային լրատվությունից։
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի վարկանիշը համեմատաբար բարձր է մարզերում, գյուղերի բնակիչների շրջանում։ Որովհետև Հայաստանի մարզերում հեռարձակվում է ընդամենը 8 հեռուստաալիք, որոնցից ոչ մեկը իշխանության հանդեպ քննադատական տեղեկատվություն չի տարածում։ Ընդդիմությունը վատ է իրականացնում մարզերի բնակիչների հետ հաճախ հանդիպելու, նրանց ճշմարիտ, այլընտրանքային տեղեկատվություն հասցնելու գործը»։
Աղբյուրը` Ոսկան Սարգսյան