Կիրակի Տավուշի մարզում 89-ամյա Սիրան Ա․-ն ծանր վնասվածքներ է ստացել մոմի փոխարեն հրավառության համար նախատեսված պայթուցիչը սխալմամբ վառելուց առաջացած պայթունի հետևանքով․ գրում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կինը տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն «զույգ դաստակների մատների ամպուտացված վերքեր» ախտորոշմամբ։