
Իրանում շուրջ ինը օր տևած փողոցային բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է առնվազն 35 մարդ, ձերբակալվել՝ ավելի քան 1200 ցուցարար, հայտնել է Deutsche Presse-Agentur-ը (dpa)՝ հղում անելով «Իրանում մարդու իրավունքների ակտիվիստներ» իրավապաշտպան կազմակերպությանը և դրա HRANA մեդիա ցանցին։
Իրավապաշտպանների տվյալներով՝ ցույցերը տեղի են ունեցել երկրի առնվազն 88 քաղաքներում՝ 31 նահանգներից 27-ում։ Հաղորդվում է, որ անվտանգության ուժերը հատկապես փոքր քաղաքներում կիրառել են ուժ ցուցարարների դեմ, ինչը բողոքի նոր ալիք է առաջացրել խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Թեհրանում և Մաշհադում։
Ցույցերին միացել են նաև առնվազն 17 համալսարանների ուսանողներ։
Լրատվամիջոցների գնահատմամբ՝ բողոքի ակցիաները դարձել են Իրանում ամենախոշորները 2022 թվականից ի վեր։