
ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, կմասնակցեն «Կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովին, որը կկայանա երեքշաբթի օրը Փարիզում, հաղորդում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին։
«Կամավորների կոալիցիան», ըստ տեղեկությունների, մտադիր է քննարկել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ԱՄՆ ծրագրի կետերը։
Ռոյթերսի հաղորդմամբ՝ երկուշաբթի օրը ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կարող է մասնակցել հանդիպմանը։