https://arm.sputniknews.ru/20260105/venesuelajum-razmakan-drutjun-e-hajtararel-e-mvoblizacia-97498939.html
Վենեսուելայում ռազմական դրություն է. հայտարարել է մոբլիզացիա
Վենեսուելայում ռազմական դրություն է. հայտարարել է մոբլիզացիա
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի — Sputnik. Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են զինված ուժերի մոբիլիզացիա, իսկ նավթարդյունաբերության և այլ արտադրությունների… 05.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-05T21:32+0400
2026-01-05T21:32+0400
2026-01-05T21:34+0400
վենեսուելա
նիկոլաս մադուրո
ամն
դոնալդ թրամփ
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/05/97498144_0:84:3072:1812_1920x0_80_0_0_abac643aaf1d3eeb74ee79b2d755ed1a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի — Sputnik. Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են զինված ուժերի մոբիլիզացիա, իսկ նավթարդյունաբերության և այլ արտադրությունների աշխատակիցների համար սահմանվել է «ռազմական դրություն»։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իրավական ակտերի պորտալում հրապարակված դեկրետին։«Հրամայվում է բանակի անհապաղ մոբիլիզացիա ողջ երկրի տարածքում և ազգային հզորության առկա ներուժի օգտագործում՝ օտարերկրյա ագրեսիան հետ մղելու համար»,- ասված է հրամանագրում։Փաստաթուղթն ուժի մեջ է հրապարակման պահից 90 օրվա ընթացքում։ Այն ստորագրել է նախագահ Մադուրոն՝ նախքան իր գերեվարվելը (ձերբակալվելը)։Հիշեցնենք, որ ԱՄՆ զինված ուժերը հունվարի 3-ին ավիահարված են հասցրել Վենեսուելային՝ գերի վերցնելով նախագահ Մադուրոյին և նրա կնոջը: Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այժմ կկառավարի Վենեսուելան մինչև ԱՄՆ-ին հաճո կառավարության ձևավորումը: Կարակասը Վաշինգտոնի գործողությունները որակել է ռազմական ագրեսիա, և հայտարարվել է արտակարգ դրություն: Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը, Թրամփի` «անել այն, ինչ ուզում է ԱՄՆ–ն» պահանջից հետո հայտարարել է, որ Վենեսուելան ոչ մեկի գաղութը չի դառնա:
վենեսուելա
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/05/97498144_114:0:2845:2048_1920x0_80_0_0_9befd284f3ede1344f1c43658510c861.jpg.webp
վենեսուելա, նիկոլաս մադուրո, ամն, դոնալդ թրամփ, դատարան
վենեսուելա, նիկոլաս մադուրո, ամն, դոնալդ թրամփ, դատարան
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի — Sputnik. Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են զինված ուժերի մոբիլիզացիա, իսկ նավթարդյունաբերության և այլ արտադրությունների աշխատակիցների համար սահմանվել է «ռազմական դրություն»։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իրավական ակտերի պորտալում հրապարակված դեկրետին։
«Հրամայվում է բանակի անհապաղ մոբիլիզացիա ողջ երկրի տարածքում և ազգային հզորության առկա ներուժի օգտագործում՝ օտարերկրյա ագրեսիան հետ մղելու համար»,- ասված է հրամանագրում։
Փաստաթուղթն ուժի մեջ է հրապարակման պահից 90 օրվա ընթացքում։ Այն ստորագրել է նախագահ Մադուրոն՝ նախքան իր գերեվարվելը (ձերբակալվելը)։
Մինչդեռ, Վենեսուելայի նախագահն այժմ գտնվում է Նյու Յորքի դատարանում: Fox News-ի փոխանցմամբ` նա ներկայացել է իսպաներենով և դատավորին ասել, որ անմեղ է. «Ես Վենեսուելայի նախագահն եմ և ինձ համարում եմ ռազմագերի: Ինձ գերի են վերցրել Կարակասում գտնվող իմ տնից»: Այնուհետև դատավորը ընդհատել է Մադուրոյի ելույթը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ զինված ուժերը հունվարի 3-ին ավիահարված են հասցրել Վենեսուելային՝ գերի վերցնելով նախագահ Մադուրոյին և նրա կնոջը: Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այժմ կկառավարի Վենեսուելան մինչև ԱՄՆ-ին հաճո կառավարության ձևավորումը: Կարակասը Վաշինգտոնի գործողությունները որակել է ռազմական ագրեսիա, և հայտարարվել է արտակարգ դրություն: Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը, Թրամփի` «անել այն, ինչ ուզում է ԱՄՆ–ն» պահանջից հետո հայտարարել է, որ Վենեսուելան ոչ մեկի գաղութը չի դառնա: