Պապիկյանը, գործը թողած, Փաշինյանի կեղծ պատարագների «մասսովկա»-ի մաս է կազմում․ պատգամավոր

Այսօր երեկոյան Սուրբ Ծննդյան ճրագալույցի Սուրբ Պատարագին մարդաշատ էր նաև ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդությանը փոխանցված Քանաքեռի սբ Աստվածածին եկեղեցին․ Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Նրանց թվում ինչպես միշտ շատ էին զինծառայողները։ Սակայն բարձրագույն հրամանատարական կազմը չկար։ Չկար նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ավելի ճիշտ՝ երբեք ոտք չի դրել ՀՀ պաշտպանության նախարարությանը տարիներ առաջ փոխանցված եկեղեցի։

Դե շեֆը կջղայնանա, չէ որ իբրև Հայ Առաքելական Եկեղեցու կարգապահ հոգևորականներ, Սուրբ և Անմահ Պատարագին նրանք չեն զեղջում Ամենայն Հայոց Հայրապետի անունը։

Պապիկյանն, իր բուն գործով զբաղվելու, զինված ուժերը քաղաքականությունից հեռու պահելու փոխարեն, «գերազանցիկի» պես մաս է կազմում փաշինյանական կեղծ պատարագների «մասսովկան» ապահովող շրջիկ թատերախմբին։

Այսօր էլ զգաստ կանգնած Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց էր սպասում «շեֆի» ժամանմանը։

Առիթ ունեցել եմ նրան զգուշացնել այս կեղտոտ արշավին իբրև պաշտպանության նախարար իր ակտիվության անթույլատրելիության մասին։ Բայց զուր, իր «ֆյուրերիկի» պահանջը վեր է բոլոր գրված ու չգրված իրավական ու բարոյական օրենքներից»,- նշել է Մանուկյանը։

 

Leave a Comment