Ինչ ծավալով Հայաստանից Իրան 2026 թվականին էլեկտրաէներգիա կարտահանվի

https://arm.sputniknews.ru/20260105/inch-tsavalvov-hajastanic-iran-2026-tvakanin-elektraenergia-kartahanvi-97491389.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0b/40772353_0:0:1424:1068_1920x0_80_0_0_88a8414c02d8b8fc6bc07f5a4798a2cf.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ջերմաէլեկտրակայան (ջէկ), էլեկտրաէներգիա, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, գազ

ջերմաէլեկտրակայան (ջէկ), էլեկտրաէներգիա, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, գազ

Բաժանորդագրվել

2026 թվականին ՀՀ-ում արտադրվող մոտ 8 750 մլրդ-ից նախատեսվում է արտահանել 1 մլրդ 570 մլն կվտ/ժ-ից մի փոքր ավելին։

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. 2026 թվականին Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտահանումը նախատեսված է մոտ 2025 թվականի չափով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Երևանի ՋԷԿ-ի գլխավոր տնօրեն Գևորգ Պողոսյանը։

Բացարձակ թվերով 2026 թվականին արտահանումը նախատեսվում է 1 մլրդ 570 մլն կվտ/ժ-ից մի փոքր ավելի։ Համեմատության համար նշենք, որ Հայաստանում 2026 թվականին նախատեսվում է արտադրել 8 750 մլրդ կվտ/ժ-ից մի փոքր քիչ էներգիա։

«Երևանի ՋԷԿ» պետական ձեռնարկությունը միակ սուբյեկտն է, որն Հայաստանից Իրան էլեկտրաէներգիա է արտահանում։ «Էլեկտրաէներգիա գազի դիմաց» սխեմայով Հայաստանը Իրան արտահանում է այնտեղից ստացված յուրաքանչյուր 1 խմ գազի դիմաց 3 կվտ/ժ էներգիա։ Իրանական գազն օգտագործվում է միայն ջերմային էլեկտրակայանների շահագործման համար և չի մատակարարվում մնացած սպառողներին: Փաստացի 1 խմ գազից արտադրվում է 4-4.5 կՎտ/ժ, որի ավելցուկը մնում է Հայաստանի էներգահամակարգում։ Արտահանվող էներգիայի մատակարարումներին մասնակցում են նաև այլ ջերմային կայաններ, սակայն արտահանումն իրականացվում է Երևանի ՋԷԿ-ի անվամբ։

Այս տարի նույնպես ՋԷԿ-ում զգալի վերանորոգման աշխատանքներ են նախատեսված։ Վերանորոգվելու է նաև գազատուրբինը, որն ապահովում է էլեկտրաէներգիայի արտադրության մեծ մասը (կայանում գործում է մի շոգետուրբին ևս): Աշխատանքներն իրականացվելու են կայանի սեփական միջոցներով՝ առանց պետբյուջեի միջոցների:

Leave a Comment