
Իրանի զինված ուժերը որևէ զիջման չեն գնա երկրի տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
Նա նշել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն աջակցություն է հայտնել Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերին։ Բաղային դա համարել է Իրանի ազգային միասնությունը խաթարելու փորձ։ «Իրանի զինված ուժերը որևէ զիջման չեն գնա երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում»,- նշել է խոսնակը։