
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին դիտարկում է երկրից փախչելու հնարավորությունը, եթե բողոքի ցույցերը դուրս գան վերահսկողությունից, և անվտանգության ուժերը դադարեն ենթարկվել հրամաններին։ Այս մասին հաղորդում է The Times-ը՝ հղում կատարելով ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետախուզության տվյալներին։
Թերթի աղբյուրների համաձայն՝ 86-ամյա Խամենեին «պլան Բ» ունի։ Բանակում և անվտանգության ուժերում դասալքության կամ պառակտման դեպքում նա պատրաստ է լքել Թեհրանը նեղ շրջանակի հետ միասին: Փախուստի հիմնական ուղղությունը համարվում է Մոսկվան:
Նշենք, որ Իրանում բողոքի զանգվածային ցույցեր են ընթանում տեղական արժույթի անկման պատճառով։