ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս փաստաթուղթը հանցագործության ապացույց է, որտեղ Փաշինյանը՝ որպես ՀՀ գործադիր իշխանության ղեկավար, դրել է իր ստորագրությունը մի փաստաթղթի վրա, որով խառնվում է եկեղեցու ներքին գործերին։ Իսկ ՀՀ Սահմանադրությամբ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին անկախ է գործում և կառավարությունը չի կարող խառնվել նրա աշխատանքին։
Հետաքրքիր է, ՀՀ դատախազությունը ինչ վերաբերմունք ունի այս փաստացի հանցանքի վերաբերյալ»։