Ֆրանսիայի առաջնության 17-րդ տուրի շրջանակում կայացավ «Պարի Սեն-Ժերմեն» — «Փարիզ» դիմակայությունը։ «Պարկ դե Պրենս» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց տանտերերի՝ ՊՍԺ-ի հաղթանակով՝ 2։1։
Խաղի հաշիվը 45-րդ րոպեին բացեց Դեզիրե Դուեն՝ առաջ մղելով Լուիս Էնրիկեի թիմին։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում՝ 51-րդ րոպեին, հյուրերը ստացան 11-մետրանոցի իրավունք, որն անվրեպ իրացրեց Վիլեմ Ժեբելը՝ վերականգնելով հավասարությունը։ Սակայն ընդամենը երկու րոպե անց՝ 53-րդ րոպեին, Ուսման Դեմբելեն խփեց հանդիպման հաղթական գնդակը։
Այս հաղթանակից հետո «Պարի Սեն-Ժերմենը» վաստակեց 39 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ «Փարիզը» 16 միավորով 15-րդ տեղում է։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակն այս պահին