Հիմա էլ թիրախավորված է Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցին. Արա Զոհրաբյան • Tribune.am

Այսօր, Թալին քաղաքի Սուրբ Աստվածածին Եկեղեցում Արամային Թախմազյանը (նախկին տեր Թադեն) փորձ էր անում մտնել ավանդատուն: Վերջին շրջանում նշված անձը գալիս էր Եկեղեցի և հագնելով քահանայական հագուստը խանգարում էր Տեր Հայկ քահանա Սահակյանին ժամերգություններ կատարել:

Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից, նա գրառմանը կից նաև տեսանյութ է հրապարակել․

«Թալինի համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը արդեն հայտարարել է, որ հունվարի 6-ին Սուրբ Աստվածածին Եկեղեցում Պատարագ մատուցելու է կարգալույծ եղած Թախմազյանը: Դեկտեմբերի 31-ին՝ «Նռնօրհնեքի» կարգը խոչընդոտելու օրը, Թեմի քահանաներին էր հայտնել իր այդ մտադրության մասին:

Հիշեցնում եմ, որ պետական կամ տեղական ինքակառավարման մարմինները և դրանց պաշտոնատար անձինք իրավունք չունեն միջամտելու Եկեղեցու ներքին գործերին և գործունեությանը:

Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի կողմից վերը հիշատակված արարքը կատարելու դեպքում, նշվածը կհամընկնի ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հանցագործության հատկանիշներին»,- գրել է նա:

Leave a Comment