
Միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կանոնադրությունը չեն գործում, այս մասին ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ մեկնաբանելով Վենեսուելայում ԱՄՆ-ի գործողությունը։ «Աշխարհում իշխում է ուժի գերակայությունը. ով ուժեղ է, նա էլ ճնշում է գործադրում, և սա ժամանակակից քաղաքականության միակ սկզբունքն է, որն այսօր գոյություն ունի»,- նշել է Վուչիչը։