Ով կղեկավարի Վենեսուելան Մադուրոյից հետո

Վենեսուելան կղեկավարի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը։ Այս մասին հայտնում են ամերիկյան պարբերականները։ Իր հերթին վենեսուելական ԶԼՄ-ները գրում են, որ Ռոդրիգեսն արդեն կապ է հաստատել լրագրողների հետ, հայտարարել վենեսուելացիների մահվան մասին և հստակ հակաամերիկյան դիրքորոշում որդեգրել:

Եթե Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իսկապես գերեվարված է ամերիկացի զինվորականների կողմից, ապա սահմանադրությամբ իշխանությունը պետք է անցնի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսին, գրում է The New York Times-ը։  

Լրագրողները հավելում են, որ դեռևս պարզ չէ, թե ինչպես կզարգանա իրավիճակը ։

—00—ՍՊ

Leave a Comment