Մենք կկառավարենք Վենեսուելան մինչև իշխանության փոխանցումը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիս է հրավիրել՝ մանրամասներ ներկայացնելու Վենեսուելայում Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու գործողության վերաբերյալ: Նա հայտարարել է, որ «Կեսգիշերային մուրճ» գործողությունը կատարյալ է իրականացվել:

Ձերբակալության մասին նախկինում հաղորդված մանրամասները ներկայացնելուց բացի, Թրամփը նշել է, որ Միացյալ Նահանգները «կկառավարի երկիրը» մինչև «անվտանգ և պատշաճ անցում» ապահովվի։

«Մենք չենք կարող թույլ տալ, որ Վենեսուելայում իշխանությունը ստանձնի որևէ մեկը, որը լավագույն մտադրություններ չունի Վենեսուելայի ժողովրդի համար»,-ասել է ԱՄՆ նախագահը:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը և Սպիտակ տունը հրապարակել են Նիկոլաս Մադուրոյի լուսանկարը USS Iwo Jima նավի վրա, որն ուղևորվում է դեպի Նյու Յորք:

Leave a Comment