Այսօր՝ հունվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 120 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Գարեգին Բ․-ի վարած «Jeep Cherokee» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Կարեն Դ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 9 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։Փրկարարները վիրավորներից մի քանիսին պատգարակով տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենաները, այնուհետև բժիշկները միչև հիվանդանոց տեղափոխելը վիրավորներին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի։
