Մոսկվան Վաշինգտոնից պահանջել է շտապ պարզաբանել Մադուրոյի առևանգման հետ կապված իրավիճակը

Բաժանորդագրվել

Ռուսաստանն անհանգստացած է Վենեսուելայի նախագահին և նրա տիկնոջը երկրից բռնի ուժով դուրս բերելու տեղեկատվությամբ:

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել անհապաղ պարզաբանել Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին ԱՄՆ-ի կողմից առևանգելու հետ կապված իրավիճակը: Մոսկվան հայտարարել է, որ խիստ անհանգստացած այդ մասով առկա հաղորդագրություններից։

«Նման գործողությունները, եթե դրանք իրապես տեղի են ունեցել, անընդունելի ոտնձգություն են անկախ պետության ինքնիշխանության դեմ, որը հարգելը միջազգային իրավունքի առանցքային սկզբունքն է», – ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի ԱԳՆ-ն «խիստ անհանգստացած է այն հաղորդագրություններից, որ Մադուրոն և իր կինը ԱՄՆ-ի այսօրվա ագրեսիվ գործողությունների ընթացքում բռնի կերպով դուրս են բերվել երկրից»:

Վենեսուելայի իրադարձությունների վերաբերյալ իր առաջին հայտարարության մեջ Ռուսաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի գործողություններն անվանել է զինված ագրեսիայի ակտ՝ նշելով, որ Կարակասի դեմ ամերիկյան հարձակումները խորը մտահոգություն և դատապարտում են առաջացնում, իսկ պատրվակները, որոնք բերվում են այդ ագրեսիան հիմնավորելու համար, անհիմն են:

Leave a Comment