ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ցավակցություն է հայտնել օդաչու Ռուբեն Եսայանի մահվան դեպքով․
«Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն խորին վշտով հայտնում է հայրենական ավիացիայի վաստակավոր ներկայացուցիչ, փորձառու օդաչու, Ռուսաստանի Դաշնության Հերոս Ռուբեն Եսայանի մահվան մասին։
Ռուբեն Եսայանը 1968-1986 թվականներին աշխատել է հայկական քաղաքացիական ավիացիայի վարչությունում՝ օդանավի հրամանատարի, թռիչքային ինստրուկտորի և նավիգացիոն ծառայության պետի պաշտոններում։
Նրա մասնագիտական ճանապարհը նշանավորվել է բազմաթիվ արտակարգ իրավիճակներում ցուցաբերված բացառիկ վարպետությամբ և անսասան քաջությամբ։
Ռուբեն Եսայանի անունը հավերժ կմնա հայրենական ավիացիայի պատմության մեջ»։
—00—ՍՊ