Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Խոստումներ, ծրագրեր ու կանխատեսումներ՝ 2025-ին շատ բան էր նախատեսված։ Սակայն տարվա ավարտին պարզվեց, որ դրանց մի մասը այդպես էլ չի իրագործվել։ Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցումը հետաձգվեց, խոստացված 17 մանկապարտեզների մեծ մասը դեռևս շահագործման չի հանձնվել, իսկ նոր ատոմակայանի մոդելի ընտրությունը մնացել է անավարտ։ Չկատարված խոստումների կողքին չիրականացան նաև լրատվամիջոցների շատ կանխատեսումներ։ Պարզվեց, որ Կաթողիկոսի հրաժարականի, իշխանական «գրոհների» ու պաշտոնյաներին մեղադրանքներ առաջադրելու մասին «հավաստի տեղեկությունները» այդքան էլ հավաստի չէին։ #CivilNetCheck-ը ներկայացնում է 2025-ին չիրականացած խոստումներն ու կանխատեսումները։ Իսակով-Արշակունյաց ճանապարհի կառուցումը տեղափոխվել է 2026 Երևանի քաղաքի 2025-ի բյուջեով նախատեսված ծրագրերից մեկը Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցումն էր՝ մայրաքաղաքը բեռնաթափելու ու երթևեկությունն առավել […]