Իրանում հայտնել են, որ ԱՄՆ-ի միջամտությունը երկրի գործերին անկայունացնում է տարածաշրջանը

ԱՄՆ-ի միջամտությունը Իրանի ներքին գործերին հավասարազոր կլինի ամբողջ Մերձավոր Արևելքի անկայունացմանը և կհանգեցնի տարածաշրջանում Վաշինգտոնի բոլոր շահերի ոչնչացմանը։

Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իրանցի ցուցարարներին աջակցելու սպառնալիքների։

«Մենք կարծում ենք, որ բողոքող ձեռնարկատերերը որևէ կապ չունեն ապակառուցողական տարրերի հետ, և Թրամփը պետք է հասկանա, որ ԱՄՆ միջամտությունը այս ներքին հարցում համարժեք է ամբողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի անկայունացմանը և ամերիկյան շահերի ոչնչացմանը»,-գրել է նա X-ում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թրամփը Truth Social-ում գրել է, որ «եթե Իրանը կրակի և դաժանորեն սպանի խաղաղ ցուցարարներին», Միացյալ Նահանգները պատրաստ է օգնություն ցուցաբերել ցուցարարներին։

Leave a Comment