Թրամփը չի տրամադրի Զելենսկուն նրա պահանջած անվտանգության երաշխիքները․ «Նյու Յորք Թայմս»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի տրամադրի Վլադիմիր Զելենսկուն նրա պահանջած անվտանգության երաշխիքները, հաղորդում է Րիա նովոստին՝ հղում անելով «Նյու Յորք Թայմս»-իը։

«Զելենսկու կողմից կոնկրետ անվտանգության երաշխիքների անդադար հետապնդումը հասկանալի է, բայց, ի վերջո, կլինի անօգուտ և, հնարավոր է, նույնիսկ վտանգավոր», — նշվում է հրատարակության մեջ։

Նույնիսկ եթե ամերիկացի առաջնորդը ընդունի Ուկրաինայի վերաբերյալ որևէ պարտավորություն, նա կարող է հեշտությամբ մանիպուլյացիաներ անել՝ դրանք չկատարելուց խուսափելու համար:

Թրամփի՝ Ուկրաինայի համար ամերիկյան անվտանգության երաշխիքները հարգելու պատրաստակամության վերաբերյալ կասկածները բխում են այն փաստից, որ պարբերական սպառնալիքներից անկախ, նա երբեք չի ցուցաբերել Ռուսաստանին ուղղակիորեն բախվելու որևէ ցանկություն:

Leave a Comment