Նորվեգիան Կիևին օգնությունը գերադասում է սեփական մարտական կարողությունների ամրապնդումից և զենքի պաշարների համալրումից, հայտարարել է Նորվեգիայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Էյրիկ Քրիստոֆերսենը։
«Այժմ ավելի կարևոր է աջակցել Ուկրաինային, քան Նորվեգիայի պահեստներում ունենալ մեզ անհրաժեշտ ամեն ինչ», – ասել է Քրիստոֆերսենը Նորվեգիայի զինված ուժերի կողմից հրատարակվող Forsvarets ֆորում ամսագրին տված հարցազրույցում։
Դեկտեմբերին ամսագիրը հաղորդել էր, որ Նորվեգիայի տեղական իշխանությունները բողոքում են, որ Օսլոն իրենց ներքաշել է Նորվեգիայի պաշտպանությունն ամրապնդելու գործընթացի մեջ, բայց չի ավելացրել ֆինանսավորումը։