Իրանում ցույցեր են. բողոքում են գնաճի դեմ, կան զոհեր և ձերբակալվածներ

Արդեն 4 օր է Իրանում բարձր գնաճի դեմ բողոքի ցույցեր են կազմակերպվում։

Լորեստան նահանգում բարձր գնաճի դեմ բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Անկարգությունների ժամանակ զոհվել է երկու ոստիկան, 7 ցուցարար ձերբակալվել է։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Էմիր Հոսեյն Խոդայարիֆյար անունով անվտանգության աշխատակիցը սպանվել է Լորեստան նահանգում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Իրանի արևմուտքում ոստիկանության հետ բախումների հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ 17-ը. հաղորդում են լրատվամիջոցները

Leave a Comment