
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածում նոր կառավարության ձևավորումը հնարավոր է հաջորդ տարի՝ ՀԱՄԱՍ շարժման զինաթափման պայմանով։ Այդ մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Գազայում նոր կառավարություն հնարավոր է, եթե ՀԱՄԱՍ-ը զինաթափվի», – նշել է Նեթանյահուն։ Նրա խոսքով՝ ցանկացած կառավարություն չի կարող սկսել իր գործունեությունը, քանի դեռ շարժման ձեռքում զենք կա։
Իսրայելի կառավարության ղեկավարը նշել է, որ զինաթափումը կարող է իրականացվել «միջազգային ուժերի միջոցով կամ որևէ այլ ճանապարհով»։ «Ես Գազայի համար այլ ապագա եմ տեսնում, եթե մենք կատարենք այս քայլը», – հավելել է նա։