
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տարին փակվում է Բաքվի բանտերում գտնվող հայերով և անհայտ կորած զինծառայողների չճշգրտված ճակատագրերով:
Թեպետ Ադրբեջանը հաստատում է 23 հայի՝ իր վերահսկողության տակ գտնվելը, իրավապաշտպանների գնահատականներով, շուրջ 8 տասնյակ անձ գտնվում է Ադրբեջանում:
Շուրջ 200 մարդու ճակատագիր ոչ միայն անհայտ է մնում, այլ կառավարությունն այս ուղղությամբ որևէ լուրջ քայլ չի կատարել:
Բաքվում դատում են հայի պատիվն ու արժանապատվությունը, իսկ դրան հակազդելու միակ ճակատն ադրբեջանական դատարանն է, որտեղ մի խումբ նվիրյալներ անհավասար մարտում կռիվ են տալիս՝ վառ պահելով պայքարի ջահը:
Սատարումս Ադրբեջանում պատանդի կարգավիճակում պահվող բոլոր հայերին և նրանց ընտանիքներին:
Հույս, ուժ ու հավատ այն անձանց, ում ընտանիքի անդամի ճակատագիրը մնում է անհայտ»: