Քրիստոսի խաղաղությամբ՝ շնորհավոր Նոր տարի. Լևոն XIV — Հայաստանի Հանրային Ռադիո

Դեկտեմբերի 31-ին Սուրբ Պետրոսի հրապարակում Լևոն XIV Պապը տարբեր լեզուներով ողջունեց աշխարհի տարբեր երկրներից ժամանած ուխտավորներին։

Անգլերենով ուղղված խոսքում Քահանայապետը հավատացյալներին մաղթեց աղոթքով լի Սուրբ Ծննդյան օրեր և ուրախությամբ ու խաղաղությամբ լի Նոր տարի։

Ֆրանսիացի ուխտավորներին նա հորդորեց Սուրբ Կույս Մարիամից խնդրել երախտագիտության ոգի՝ Աստծուց ստացած բոլոր բարիքների համար, և Նոր տարում քայլել Հիսուսի հետքերով։

Պապը դիմեց նաև պորտուգալացի հավատացյալներին՝ կոչ անելով իրենց կյանքն առավել համապատասխան դարձնել Ավետարանին։

Առանձնահատուկ ողջույն հղվեց արաբական աշխարհի հավատացյալներին և Սուրբ Երկրից ժամանած երիտասարդներին։

Խոսքի ավարտին Սրբազան Պապը ողջունեց երիտասարդներին, հիվանդներին և նորապսակներին՝ քաջալերելով բոլորին քայլել խոնարհության ճանապարհով, որն աշխարհ գալով ընտրեց Աստծո Որդին։

Leave a Comment