Իրանում 3-րդ օրն է՝ ցույցեր են

Իրանի տարբեր քաղաքներում այսօր՝ դեկտեմբերի 31-ին, շարունակվել են օրեր առաջ մեկնարկած ցույցերն՝ ընդդեմ ազգային փոխարժեքի՝ ռիալի արժեզրկման։

Ըստ իրանական «Iranintl» լրատվամիջոցի՝ ցույցերին հիմնականում մասնակցում են առևտրային կենտրոնների, շուկաների, աշխատակիցներն ու ուսանողները։ Ցույցերը ցրելու համար իշխանությունն ուժ է կիրառել, կան նաև ձերբակալվածներ։

«Ուսանողները հանդես են գալիս հակակառավարական կարգախոսներով։ Ուժայինները ցույցերը ցրելու համար կիրառում են արցունքաբեր գազ»,- հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Նշենք, որ նույն՝ ռիալի արժեզրկման պատճառով երրորդ օրն է գործադուլ են անում Թեհրանի Մեծ շուկայի վաճառականները։ Գործադուլ է նաև Շիրազի շուկաում։

Leave a Comment