Օդի ջերմաստիճանը կնվազի 14-18 աստիճանով.մարզերում սպասվում է բուք (ՎԻԴԵՈ)

Օդի ջերմաստիճանը հունվարի 3-4-ը հանրապետության ողջ տարածքում գիշերը կնվազի 14-18 աստիճանով. ՎԻԴԵՈ

Օդի ջերմաստիճանը  կնվազի 14-18 աստիճանով.մարզերում սպասվում է բուք (ՎԻԴԵՈ)


ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Օդի ջերմաստիճանը հունվարի 3-4-ը հանրապետության ողջ տարածքում գիշերը կնվազի 14-18 աստիճանով։


Ըստ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված դեկտեմբերի 31-ին կեսօրից հետո դեպի երեկո, հունվարի 1-2-ը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ զգալի։


Հանրապետության լեռնային մարզերի առանձին գոտիներում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։


Երևանում դեկտեմբերի 31-ի երեկոյան ժամերից, հունվարի 1-ին, 2-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն։


Leave a Comment