2025 թվականը Հայաստանի նորագույն պատմության մեջ կնշանավորվի որպես խաղաղության խոստումներով, բայց ներքին լարվածությամբ, ձերբակալություններով և ինստիտուցիոնալ հակամարտություններով:
Մարտի 13, 2025 թվական. Երևանն ու Բաքուն հայտարարեցին, որ համաձայնության են եկել «Խաղաղության պայմանագրի» բոլոր 17 կետերի շուրջ։
Մարտի 30, 2025 թվական. Տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ Գյումրիում և Փարաքարում։ Գյումրիում համայնքապետ ընտրվեց ընդդիմադիր Վարդան Ղուկասյանը, իսկ Փարաքարում՝ Վալոդյա Գրիգորյանը։
Հունիսի 18, 2025 թվական. Հայ Առաքելական եկեղեցուն աջակցելու համար ձերբակալվեց գործարար Սամվել Կարապետյանը։
Հունիսի 26, 2025 թվական. Կալանավորվեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Հունիսի 28, 2025 թվական. Ձերբակալվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ապա դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։
Օգոստոսի 8, 2025 թվական. Վաշինգտոնում նախաստորագրվեց «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Օգոստոսի 11, 2025 թվական. Հայաստանն ու Ադրբեջանը միաժամանակ հրապարակեցին խաղաղության պայմանագրի ամբողջական տեքստը։
Սեպտեմբերի 3, 2025 թվական. Բաքվի հայ գերիներին տեսակցելու հնարավորություն ունեցող միակ կառույցը` Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դադարեցրեց իր գործունեությունն Ադրբեջանում։
Սեպտեմբերի 24, 2025 թվական. Սպանվեց Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։
Հոկտեմբերի 16, 2025 թվական. Կալանավորվեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։
Հոկտեմբերի 21, 2025 թվական. Ձերբակալվեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
Հոկտեմբերի 28, 2025 թվական. Կալանավորվեց Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը և դատապարտվեց 6 տարի 3 ամիս ազատազրկման։
Նոյեմբերի 10, 2025 թվական. Ղազախստանից՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով, Հայաստան ներմուծվեց շուրջ 1000 տոննա ցորեն։
Նոյեմբերի 16, 2025 թվական. Տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ Վաղարշապատում։ Հաղթեց «Քաղաքացիական պայմանագիրը»՝ Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ։
Նոյեմբերի 27, 2025 թվական. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Հայ Առաքելական եկեղեցու 10 եպիսկոպոսների հետ։
Նոյեմբերի 30, 2025 թվական. Լուծարվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը։
Դեկտեմբերի 5, 2025 թվական. Կալանավորվեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Դեկտեմբերի 17, 2025 թվական. Ազգային ժողովը փոփոխություններ կատարեց զինվորական ծառայության մասին օրենքում՝ ծառայության ժամկետը սահմանելով մեկուկես տարի։
Դեկտեմբերի 18, 2025 թվական. Ադրբեջանից Հայաստան ներմուծվեց ադրբեջանական բենզին։
Դեկտեմբերի 18, 2025 թվական. Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսներ գնացին Մայր Աթոռ։
Դեկտեմբեր 29, 2025 թվական. Ձերբակալվեց «Հայրենիք» կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանը` Վաղարշապատի ընտրություններում ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով։


















