Հայտնիներ, ովքեր կյանքից հեռացան 2025-ին – Home

Ամեն տարին, ցավոք, ավարտվում է նաեւ կորուստներով։ 2025-ին եղան կորուստներ տարբեր բնագավառների հայտնիների շրջանում։

Ամփոփելով 2025-ը ELSTYLE.am-ը  ներկայացնում է հայկական շոու բիզնեսի այն ներկայացուցիչներին ովքեր կյանքից հեռացել են 2025-ին։

Մարտի 18-ին մահացել է դերասան, հաղորդավար, ասմունքող, Հայաստանի վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը։Դերասանը երկար ժամանակ պայքարում էր քաղցկեղի դեմ։ Նա 60 տարեկան էր։ 
Հունիսի 26-ին 88 տարեկանում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը

Սիրված արտիստը վերջին տարիներին առողջական խնդիրների պատճառով բեմ չէր բարձրանում: 

Սեպտեմբերի 25-ին 59 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր, հեռուստահաղորդավար եւ պրոդյուսեր Տիգրան Քեոսայանը

Leave a Comment