
Պերուում՝ Մաչու Պիկչուի մոտ, տեղի ունեցած գնացքների բախման հետևանքով մեկ մարդ զոհվել է, կան տասնյակ վիրավորներ։ Զոհվածը գնացքի մեքենավարն է, վիրավորներից առնվազն 20-ի վիճակը ծանր է գնահատվում։
Վթարը տեղի է ունեցել Օլանտայտամբո և Ագուաս Կալիենտես քաղաքները կապող երկաթուղու վրա, որը Մաչու Պիկչու տանող միակ գիծն է։
Դեպքի վայր է ժամանել շուրջ շտապօգնության մեքենաներ, վիրավորները տեղափոխվել են բժշկական հաստատություններ։
ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ վիրավորների թվում կան ԱՄՆ քաղաքացիներ, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է ներգրավված բրիտանացի քաղաքացիներին աջակցելու մասին։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարյուրավոր զբոսաշրջիկներ դեռևս սպասում են տարհանմանը։ Վթարի պատճառն այս պահին պարզ չէ, իրականացվում է քննություն։