Երևանը քաղաք է, որտեղ ընտանիքը արժեք է, որտեղ Ամանորին միասին լինելը կարևոր է. Ավինյանի ուղերձը

«Սիրելի՛ երևանցիներ, Երևանը քաղաք է, որտեղ ընտանիքը արժեք է, որտեղ Ամանորին միասին լինելը կարևոր է, և որտեղ մարդկային ջերմությունը չի կորել»:

Այս մասին հրապարակած տեսանյութում նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Ուզում եմ, որ նոր տարին բոլորիս բերի խաղաղություն և մարդկային ջերմություն։ Թող մեր տներում լինի լույս, առողջություն և սեր։

Շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ»,- ասել է նա:

Leave a Comment