Թուրքիայում զբոսաշրջային ընդհանուր սպառման ծավալը 2024-ին կազմել է 3 տրլն 822 մլրդ 406 մլն 973 հազար (շուրջ 89 մլրդ դոլար) թուրքական լիրա։ Այս մասին հայտնում է Թուրքիայի վիճակագրական ծառայությունը (TÜİK)։
Նշվում է, որ զբոսաշրջային նպատակով տրամադրվել են ճամփորդական գործակալությունների և ամրագրումների ծառայությունների ամբողջական փաթեթներ։ Զբոսաշրջության ոլորտին միտված է եղել հյուրանոցային ծառայությունների 98․5 տոկոսը, ուղևորափոխադրումների՝ 75 տոկոսը, իսկ մշակութային ծառայությունների՝ 45․8 տոկոսը։
Ըստ «TÜİK»-ի տվյալների՝ 2024-ին զբոսաշրջության ոլորտում զբաղվածության թիվը 2024-ի համեմատ աճել է 9․8 տոկոսով՝ հասնելով 1 մլն 194 հազարի։ Զբոսաշրջության ոլորտի զբաղվածության մասնաբաժինը կազմել է Թուրքիայի ընդհանուր աշխատաշուկայի 3․7 տոկոսը։