ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ։
«Սիրելի հայրենակիցներ,
մինչ բոլորի օջախներում սկսվել է նախատոնական եռուզեռը, տասնյակ մեր հայրենակիցներ ապօրինաբար զրկված են ազատության մեջ գալիք տոները դիմավորելու հնարավորությունից։ Հայաստանի և Ադրբեջանի բանտերում են իրենց հայրենիքին, համոզմունքներին, պայքարին, իրենց արժեքներին հավատարիմ մնալու համար հետապնդվող հայերը։
Ազատություն, Բագրատյան Սրբազանին։ Ազատություն Միքայել Սրբազանին։ Ազատություն Արշակ Սրբազանին։ Ազատություն Մկրտիչ Սրբազանին։ Ազատություն Սամվել Կարապետյանին։ Ազատություն Բակո Սահակյանին։ Ազատություն Արկադի Ղուկասյանին։ Ազատություն Լևոն Մնացականյան Ազատություն Ռուբեն Վարդանյանին։ Ազատություն Դավիթ Մանուկյանին։ Ազատություն Դավիթ Իշխանյանին Ազատություն Դավիթ Բաբայանին։ Ազատություն Արայիկ Հարությունյանին։ Ազատություն Դավիթ Համբարձումյանին։ Ազատություն Նարեկ Սամսոնյանին; Ազատություն Վազգեն Սաղաթելյանին։ Ազատություն Վարդան Ղուկասյանին։ Ազատություն Վիգեն Էուլջեքջյանին, Ազատություն Վահագն Չախալյանին։ Ազատություն Վահագն Խաչատրյանին։ Ազատություն Գարիկ Գալեյանին։ Ազատություն Արա Ռոստոմյանին, ազատություն Արթուր Սարգսյանին, ազատություն Միհրան Մախսուդյանին, ազատություն Գևորգ և Համբարձում Ներսիսյաններին, ազատություն Միքայել Արզումանյանին, ազատություն Գարեգին Տեր Արսենյանին, ազատություն Անդրանիկ Սամսյանին, ազատություն հայ ռազմագերիներին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։
Գալիք տոները նաև հույսի և հավատի օրեր են, սակայն հույսն առանց գործողության, ընդամենը երազանք է։ Հավատն առանց ջանքի, ինքնախաբեություն։ Հայաստանը ազատ չէ, մինչև ազատված չէ վերջին քաղբանտարկյալը։ Հայաստանը ազատ չէ, մինչև Բաքվի բանտերից հետ չի վերադառնա վերջին հայը։ Հայաստանն ազատ չէ, քանի դեռ Հայաստանի կառավարիչները չեն իրականացնում հայ ժողովրդի իղձերը։ Ազատություն մեր երկրին! Ազատություն մեր ժողովրդին, շնորհավոր Ամանոր և սուրբ ծնունդ»,- ասված է ուղերձում։