Հասարակություն
31.12.2025 | 11:01
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ դեկտեմբերի 31-ին ժամը 10:30-14:00-ն կդադարեցվի ք.Սիսիան Սիսականի, Ֆիզկուլտուրնիկների, Ադոնցի, Շահումյանի, Իսրաելյանի, Արամ Մանուկյանի, Պ.Դուրյանի, Վ.Խորենի, Ա.Խանջյան փողոցների ջրամատակարարումը:
Դեկտեմբերի 31-ին ժամը 11:00-20:00-ն կդադարեցվի Նոր Գյուղ գյուղի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: