«Սամվել, Սամվել»․ քաղաքացիները վանկարկումներով դիմավորեցին Կարապետյանին տեղափոխող մեքենան

«Մեր ձևով» շարժման ղեկավար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը ազատ արձակվեց «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից և ուղևորվում է տուն։ Հավաքված քաղաքացիները նրան դիմավորեցին ծափահարություններով։

Նշենք, որ այսօր դատարանի որոշմամբ Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը փոխվեց. նրա նկատմամբ խափանման միջոց սահմանվեց տնային կալանք ու գրավ։

Leave a Comment