
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Արման Ծառուկյանի մենամարտի երեկոն:
Hype Fighting առաջին մրցաշարում խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանն (Հայաստան) կմրցի ռուսաստանցի Շարա Բուլետի հետ: Մենամարտը կլինի գրեփլինգի կանոններով:
Արման Ծառուկյանը կշռման արարողության ժամանակ Շարա Բուլետին Երեւանում բնակարան է խոստացել իրենց հաղթելու դեպքում: Ռուսաստանցի մարտիկն էլ Արման Ծառուկյանին խոստացել է նվիրել իր ձեռքի Rolex ժամացույցը, եթե հայ մարտիկն իրեն հաղթի:
Ծառուկյան – Բուլետ մենամարտը Մերկ բռունցքներով Hype Fighting մրցաշարում երեկոյի գլխավոր իրադարձությունն է:
Արման Ծառուկյանն առաջին անգամ է մենամարտում Հայաստանում: Հայ մարտիկի մենամարտը դիտելու է եկել շուրջ 8000 երկրպագու: