Դատարանը որոշեց․ Խաչիկ Գալստյանը կմնա կալանքի տակ

«Դատարանը որոշեց՝ կալանք՝ երկու ամիս ժամկետով»,-Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի փաստաբան Սոս Հակոբյանը։

Նա նշեց, որ դատարանի որոշումը համարում են անարդար․ «Բողոքարկվելու է սահմանված ժամկետով։ Պարոն Գալստյանը փոխանցել է, որ իր համար պատիվ է Նիկոլի իշխանության ժամանակահատվածում լինել բռնաճնշումների տակ։ Ինքը պինդ է, և այն բոլոր համոզմունքները, որի համար քաղաքական պայքար ծավալում է, դրա համար էլ այսօր ազատազրկված է»։

Ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment