Սիրիայում թողարկվել են նոր թղթադրամներ, որոնք կփոխարինեն տապալված նախագահ Բաշար ալ-Ասադին և նրա ընտանիքին պատկերող թղթադրամներին․ գրում է The Times of Israel-ը։
Երկիրը հույս ունի, որ այսպիսով սիրիական ֆունտը կարող է վերականգնել տասնամյակ տևած պատերազմի ընթացքում կորցրած արժեքի մի մասը։
Նշվում է, որ սիրիական ֆունտի դիրքի բարելավումը Սիրիայի նոր իշխանությունների համար ամենամեծ մարտահրավերներից է։
Նոր թղթադրամները, որոնց արժեքը տատանվում է 10-ից մինչև 500 սիրիական ֆունտ, շրջանառության մեջ կմտնեն հունվարի 1-ից։ Դրանց վրա պատկերված են վարդեր, ցորեն, ձիթապտուղ, նարինջ և գյուղատնտեսական այլ իրեր, որոնցով հայտնի է Սիրիան։
Թղթադրամները ներկայացնելուց հետո Ահմեդ ալ-Շարաան ասել է, որ նոր արժույթը նշանավորում է «նախորդ, անողոք փուլի ավարտը և նոր փուլի սկիզբը, որին ձգտում է սիրիացի ժողովուրդը»։