Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել 22 մարդու ներում շնորհելու մասին․ հաղորդում է meduza.io-ն՝ հղում անելով Լուկաշենկոյի մամուլի ծառայությանը։
22 ներվածներից 20-ը դատապարտվել էին «ծայրահեղական հանցագործությունների» համար։ Ներվածների թվում են 15 կին և 7 տղամարդ, որոնցից 11-ն անչափահաս երեխաներ ունեն։ Ներված անձանց անունները չեն հրապարակվել։
«Նրանք բոլորը պետության ղեկավարին ներման խնդրանքով դիմել են, ընդունել են իրենց մեղքը և զղջացել»,-հայտնում է մամուլի ծառայությունը։
«Вясна» մարդու իրավունքների կենտրոնը պնդում է, որ ներված 20 անձինք քաղբանտարկյալներ են։