Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև Վաշինգտոնի միջնորդությամբ խաղաղության վերաբերյալ համատեղ հռչակագրի ընդունմանը։
Թրամփը այդ մասին խոսել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։
«Նրանք (խմբ․ Հայաստանն ու Ադրբեջանը) 35 տարի պատերազմում էին։ Պուտինն ինձ ասաց, որ չի հավատում, որ ես կարգավորել եմ այդ պատերազմը, քանի որ ինքը՝ Պուտինը, փորձել է անել դա 10 տարի, իսկ ես կարգավորեցի այն տառացիորեն մեկ օրում»,-ասել է Թրամփը։