Բաքուն ու Թբիլիսին համաձայնության են եկել Վրաստանի տարածքով Հայաստան փոխադրվող նավթամթերքի տարանցման սակագնի վերաբերյալ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր հեռախոսազրույց է ունեցել իր վրացի գործնկեր Մակա Բոճորիշվիլիի հետ: Տարածած մամլո հաղորդագրություններում ասվում է, որ նրանք քննարկել են ադրբեջանական նավթամթերքը դեպի Հայաստան Վրաստանի տարածքով տարանցմանը վերաբերող խնդիրները:

Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը՝ նախ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք  տարանցման սակագինն են քննարկել:

«Այո՛, այդ թվում: Այդ հաղորդագրությունում նշվում է, որ կողմերը գոհունակությամբ ընդգծել են, որ հաջողվել է կոնկրետ համաձայնության գալ Վրաստանի տարածքով տարանցման սակագնի վերաբերյալ: Հավաստիացնում են, որ այդ համագործակցությունը կունենա շարունակություն և կզարգանա»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Հայտնի՞ է, թե որքան է լինելու սակագինը: Ադրբեջանից հաջորդ խմբաքանակներով ե՞րբ ու կոնկրետ ի՞նչ նավթամթերք կստանանք:

Մանարամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment