2026 թվականի ընտրությունների գինը կլինի ՀՀ անկախությունը․ Իշխան Սաղաթելյան

Այսօրվա վարչախումբն ամեն ինչ անում է, որ այլ լույսի ներքո ներկայացնեն այն պետություններին, որոնք մեզ մեր սեփական հայրենիքում ենթարկել են ցեղասպանության։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Նրանք պետական քարոզչություն են անում, որ ժողովուրդը չիմանա, չտեղեկանա ու այլ պատկերացում կազմի մեր թշնամիների մասին»,- նշել է Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ այն, ինչ այսօր առաջարկում է Նիկոլ Փաշինյանը՝ «խաղաղության» քողի ներքո, որևէ կապ չունի խաղաղության հետ։ «Շարունակ զիջելով խաղաղության չենք հասնի։ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է զիջել Ադրբեջանին այնքան, մինչև այն կանգ կառնի, բայց կյանքը ցույց է տալիս, որ Թուրքիայի և Ադրբեջանի միակ նպատակը հայկական ինքնությունը վերացնելն է»,- նշել է Իշխան Սաղաթելյանը։

Պատասխանել հարցին՝ ի՞նչ է առաջարկելու ընդդիմությունը Փաշինյանի «խաղաղության» փոխարեն, նա ասել է․«Մենք պետք է հստակ բացատրենք ժողովրդին, որ Նիկոլ Փաշինյանը խաղաղություն չի բերելու։ Մինչև հունիս Ադրբեջանն ու Թուրքիան բոնուսներ կտան Փաշինյանին՝ ժողովրդին խաբելու համար, և 2026 թվականի ընտրությունների գինը կլինի ՀՀ անկախությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment