Քննարկվել են հետագա պլանները՝ գալիք տարվա ընթացքում անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքների համակարգման վերաբերյալ. ԱԱԾ

2025թ. դեկտեմբերի 29-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Սիմոնյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Հանձնաժողովի նախագահ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա․ Սիմոնյանը բացման խոսքում վերահաստատել է, որ անհայտ կորածների հարցը դիտարկվում է բացառապես որպես հումանիտար խնդիր։ Այնուհետև ներկայացվել են նախորդ նիստից հետո կատարված աշխատանքները, ձեռնարկված քայլերը՝ ուղղված անհայտ կորածների ճակատագրի պարզմանը։

Քննարկվել են հետագա պլանները՝ գալիք տարվա ընթացքում անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքների համակարգման և շահագրգիռ կողմերի հետ համագործակցության ամրապնդման վերաբերյալ։

Նիստի վերջում հանձնաժողովի նախագահ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Սիմոնյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment